5 սեքս-խորհրդանիշներ, ովքեր իրենց չեն համարում սեքսուալ (լուսանկարներ)
Ջենիֆեր Լոուրենս
Նախորդ ձմեռ Ջենիֆեր Լոուրենսն ըստ AskMen.com պորտալի անցկացրած հարցման ճանաչվել է մոլորակի ամենացանկալի կին: The Sun-ին տված հարցազրույցում Ջենիֆերն ասել է.
«Ես ինքս ինձ չեմ համարում սեքսուալ, հետևաբար չեմ կարող լինել սեքս-խորհրդանիշ»:
Սքարլեթ Յոհանսոն
Գրեթե ողջ աշխարհի տղամարդիկ նախանձում են Սքարլեթ Յոհանսոնի փեսացուին, և միայն դերասանուհին է The Mirror թերթին տված հարցազրույցում կարճ և հստակ ասել.
«Ես ինձ սեքսուալ չեմ զգում: Հենց այս պահին հաստատ չեմ զգում»:
Միլա Կունիս
Այս տարի FHM ամսագրի ընթերցողները Միլա Կունիսին ճանաչեցին համաշխարհային դեմքերից ամենասեքսուալը: Ինքը դերասանուհին ասել է.
«Ես չունեմ այն բնատուր սեքսուալությունը, որին տիրապետում են որոշ կանայք»:
Սոֆիա Վերգարա
Կոլուբուհի Սոֆիա Վերգարան երկու տարի շարունակ գլխավորել է 99 ամենացանկալի կանանց վարկանիշը: Նա նշել է.
«Հավատացեք, ես անգամ չեմ կարողանում քնել մերկ վիճակում»:
Նիկոլ Շերզինգեր
Նիկոլի սեքսուալության մասին խոսելն իսկ ավելորդ է, սակայն երգչուհին հարցազրույցներից մեկի ժամանակ ասել է.
«Ես չեմ տեսնում իմ մեջ սեքսուալություն, և ընդհանրապես, ես անտանելի եմ»: