Էդմոնին ասեք՝ իրեն կապիտուլյանտի հետ փաթեթավորելու ենք ու ճանապարհ դնենք դեպի պատմության աղբանոց.Նարեկ Սամսոնյան
Էդմոնին ասեք, որ իրեն կապիտուլյանտի հետ փաթեթավորելու ենք ու ճանապարհ դնենք դեպի պատմության աղբանոց: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, «Անտիֆեյք» կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանը։
Նա, մասնավորապես, նշել է.
«Հիշո՞ւմ եք երեկ լայվիս ընթացքում, որ ասում էի Մարուքյան Էդմոնը կապիտուլյանտի վերջին «փրկօղակը» դարձավ: Լսեցի՞ք կապիտուլյանտին էսօր, տեսա՞ք, որ Էդմոնը կոնկրետ կապիտուլյանտի վերջին օգտագործված իրը դարձավ:
Էդմոնին ասեք, որ իրեն կապիտուլյանտի հետ փաթեթավորելու ենք ու ճանապարհ դնենք դեպի պատմության աղբանոց:
Հ.Գ. Արտահերթ ընտրություններ լինելու են, բայց էդ ընտրությունների ընթացքում կապիտուլյանտը լինելու է Երեւան ՔԿՀ-ում, իսկ իրա վերջին օգտագործված իրը՝ Էդմոնը պատմության աղբանոցում»։