Բարտոմեուն ազատ է արձակվել
Իսպանիայի դատարանը որոշում է կայացրել ազատ արձակել «Բարսելոնայի» նախկին նախագահ Խոսեպ Բարտոմեուին, ով կալանավորվել էր երկուշաբթի օրը:
Բարտոմեուն և նրա խորհրդական Ժաում Մասֆերերը բերվել էին դատարան որպես կասկածյալներ։ Երկու ձերբակալվածներն էլ օգտվել են ցուցմունք չտալու իրավունքից, իսկ դատավորը հրամայել է նրանց ժամանակավոր ազատ արձակել:
Անցյալ տարվա փետրվարին կատալոնական Cadena SER ռադիոկայանը նյութ էր հրապարակել, որում պարզվել էին մանրամասներ, թե ինչպես է Բարտոմեուն մեծ գումար վճարել I3 Ventures վերլուծական ընկերությանը իր դրական իմիջը լրատվամիջոցներում ստեղծելու համար, մինչդեռ սոցցանցերում քննադատյան էին ենթարկվում Լիոնել Մեսսիին, Ժերար Պիկեին և կատալոնական ակումբի այլ խաղացողներ։