Ուիլ Սմիթը չի բացառել ապագայում ԱՄՆ նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու հնարավորությունը
Ամերիկացի հայտնի դերասան Ուիլ Սմիթը Pod Save America հեռուստառադիոծրագրի ժամանակ խոսել է իր նոր՝ «Պայքար հանուն Ամերիկայի» ֆիլմի մասին և գնահատել նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու հնարավորությունը, գրում է Daily Mail-ը։
52-ամյա դերասանը չի բացառել ապագայում քաղաքական կարիերան, սակայն ընդգծել է, որ ներկայում այդ կապակցությամբ ծրագրեր չունի։
«Կարծում եմ՝ նախ պետք է թողնել, որ Սպիտակ տունը մի փոքր ուշքի գա, հետո նոր մտածել այդ մասին»,- ասել է դերասանը՝ հավելելով, որ նաև չի բացառում քաղաքականություն մուտք գործելու հնարավորությունը։
Դերասանի խոսքով՝ համերաշխ հասարակություն ունենալու համար կանի ամեն ինչ՝ լինի դա արվեստի, թե քաղաքականության ոլորտում։