Մոսկվայում 3-ամյա երեխա է հոսպիտալացվել թմրամիջոցներից թունավորման հետևանքով
Մոսկվայում 3-ամյա տղա է հոսպիտալացվել թմրամիջոցներից սուր թունավորման հետևանքով, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ ՌԴ քննչական կոմիտեի Մոսկվայի շրջանի ղեկավարի ավագ օգնական Յուլիա Իվանովայի խոսքերին հղումով:
«Այսօր Մոսկվայի հարավ-արևմուտքում գտնվող բնակարանից 3-ամյա տղա է տեղափոխվել քաղաքային հիվանդանոց: Բժշկական փորձաքննության արդյունքների համաձայն ՝ երեխայի մոտ թմրամիջոցներից սուր թունավորում է ախտորոշվել: Փաստի առթիվ նախաքննություն է իրականացվում», - ասվում է ՔԿ հաղորդագրության մեջ:
Դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են: