Գորբաչովը երկարակեցության ռեկորդ է սահմանել նախկին խորհրդային առաջնորդների շրջանում
ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը երկարակեցության ռեկորդ է սահմանել խորհրդային առաջնորդների շարքում: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ նշելով, որ այսօր Գորբաչովը տոնում է 90-ամյա հոբելյանը:
Ինչպես աղբյուրը նշում է, ՌԽԴՍՀ ժողովրդական կոմիսարների խորհրդի և ԽՍՀՄ նախագահ Վլադիմիր Լենինն ապրել է 53 տարի, խորհրդային առաջնորդ Իոսիֆ Ստալինն ապրել է 74 տարի:
ԽՍՀՄ նախարարների խորհրդի նախագահ Գեորգի Մալենկովը մահացել է 87 տարեկանում, Խորհրդային Միության Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Նիկիտա Խրուշչովը՝ 77 տարեկանում: Նրանից հետո իշխանության եկած Լեոնիդ Բրեժնևը մահացել է 76, իսկ նրան հաջորդած Յուրի Անդրոպովը՝ 69 տարեկանում:
ՌԴ առաջին նախագահ Բորիս Ելցինը մահացել է 76 տարեկանում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Գորբաչովը մտադիր է 90-ամյա հոբելյանը նշել Zoom-ով՝ հարազատնեի, ընկերների և կողմնակիցների հետ: