Քիմ Քարդաշյանը, ասեկոսեներին վերջ դնելու նպատակով, հարցազրույցում կպատմի Քանյե Ուեսթի հետ ամուսնալուծության պատճառների մասին․ The Sun
Keeping Up With the Kardashians իրապատում շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը ցանկանում է հաղորդավարուհի Օփրա Ուինֆրիի հետ հարցազրույցի ժամանակ պատմել ռեփեր Քանյե Ուեսթի հետ ամուսնալուծության պատճառների մասին։
The Sun պարբերականի աղբյուրը հայտնել է, որ Քարդաշյանը կարծում է՝ ամուսնալուծության պատճառների մասին պետք է «ազնվորեն պատմի իր երկրպագուներին»։
«Նա կարծում է, որ պետք է այդ հարցի շուրջ հանրության հետ բաց և ազնիվ լինի, որպեսզի վերջ դնի իրենց ամուսնալուծության շուրջ ասեկոսեներին»,- ասել է աղբյուրը։
Աղբյուրի խոսքով՝ հարցազրույցն արդեն ծրագրված է և այն բաղկացած կլինի երկու մասից։
Քիմ Քարդաշյանն ամուսնալուծվելու հայց էր ներկայացրել շաբաթներ առաջ․ զույգի ամուսնալուծության մասին լուրերը շրջանառվում են հունվար ամսից, մի շարք ԶԼՄ-ներ նշում են, որ նրանք «չեն շփվում»։
Նշենք, որ զույգն ունի չորս երեխա ունի ՝ 7-ամյա Նորթը, 5-ամյա Սեյնթը, 3-ամյա Չիկագոն և 1-ամյա Փսալմը։