Այլևս չեմ հավատում, բայց սիրում եմ քեզ, իմ չքնաղ Հայաստան. Հրաշալի ֆիլմ կորցրած հավատքի, բայց հայրենիքի հանդեպ անսահման սիրո մասին (Տեսանյութ)
Հանրության ուշադրությանն է ներկայացվել հրապարակախոս, Մոսկվայի հայկական և ժողովուրդների մշակույթների թանգարանի հիմնադիր Ռուբեն Գրիգորյանի «Այլևս չեմ հավատում, բայց սիրում եմ քեզ, իմ չքնաղ Հայաստան» ֆիլմը, որը լույս է սփռում Հայաստանում տեղի ունեցող սարսափելի իրադարձությունների, դասերի, մտահոգությունների և անելիքների վրա:
Դրա հիմքում են ընկած Գրիգորյանի մտորումներն և նոթերը՝ իրենց յուրօրինակ՝ նուրբ և ավարտուն ոճով, վառ և ողբերգական,
բայց միշտ լիահույս:
Սա ֆիլմ է հայրենիքի հանդեպ իրական սիրո մասին։
Սեր, որի արժեքը կյանքն է հայրենասերի և մահը տգետի ու դավաճանի…