Արտետան կարող է գլխավորել Բարսելոնան
«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան կարող է ստանձնել «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնը, հաղորդում է RAC1-ը:
Ըստ աղբյուրի, այս տարբերակը հնարավոր է, եթե Ժոան Լապորտան հաղթի ակումբի նախագահական ընտրություններում: Հիշեցնենք, որ քվեարկությունը տեղի կունենա 2021 թվականի մարտի 7-ին: Բացի Լապորտայից, կատալոնական ակումբի նախագահի պաշտոնին հավակնում են Վիկտոր Ֆոնտն ու Թոնի Ֆրեյշան:
«Բարսելոնայի» ներկայիս գլխավոր մարզիչը նիդերլանդացի մասնագետ Ռոնալդ Կումանն է, ով թիմը գլխավորում է 2020-ի օգոստոսից:
Արտերան սկսեց մարզչական գործունեությունը որպես Խոսեպ Գվարդիոլայի օգնական՝ «Մանչեսթեր Սիթիում»: 2019-ի դեկտեմբերին մասնագետը ստանձնեց Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզչի պաշտոնը: Արտետայի պայմանագիրն անգլիական ակումբի հետ ուժի մեջ է մինչեւ 2023 թվականի հունիս: