ՌԴ-ում գրանցվել է նոյեմբերի 16-ից ի վեր Covid-19-ից մահացության նվազագույն մեկօրյա ցուցանիշը
Վերջին մեկ օրում Ռուսաստանում 333 մարդ է մահացել կորոնավիրուսի հետևանքով: Ինչպես հաղորդում է «Կոմերսանտ» պարբերականը, դա նվազագույն ցուցանիշն է, որն արձանագրվել է նոյեմբերի 16-ից ի վեր, երբ երկրում գրանցվել էր Covid-19-ից մահացության 303 դեպք:
Համաճարակի ողջ ընթացքում Covid-19-ի հետևանքով մահացել է 86 455 մարդ:
Վարակման նոր դեպքերի թիվը վերջին մեկ օրում կազմել է 11 571, որը նախօրեի տվյալի համեմատ աճել է 1,87%-ով: Վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 4 257 650-ի:
Վարակման ամենից շատ դեպքեր գրանցվել են Մոսկվայում՝ 2097 (ընդհանուր 980 573), Սանկտ Պետերբուրգում՝ 943 (368 120), Մոսկվայի մարզում՝ 629 (214 590), Նիժգորոդի մարզում՝ 386 (96 955) և Վորոնեժի մարզում՝ 293 (68 160): Մահացության ցուցանիշով առաջատարները դարձյալ Մոսկվան ու Սանկտ Պետերբուրգն են: