«Մենք Գորբաչովին մեծ հարգանքով ենք վերաբերվում. նա մեր պատմության մի մասն է». Պեսկով
Կրեմլում մեծ հարգանքով են վերաբերվում ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովին, որը մարտի 2-ին կդառնա 90 տարեկան։ Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է EADaily-ն։
«Նա մեր պատմության մի մասն է։ Հենց այդպես էլ մենք վերաբերվում ենք նրան՝ մեծ հարգանքով»,- ընդգծել է Պեսկովը։
Նա վստահեցրել է, որ «երկրի նախագահը, անկասկած, կշնորհավորի Միխայիլ Սերգեևիչին և նրան առողջություն կմաղթի»։
Նա չի հստակեցրել, թե Պուտինը ինչ նվեր կարող է փոխանցել Գորբաչովին։