L’Equipe․ Ռենի գլխավոր մարզիչը հրաժարական է տվել
«Ռենի» գլխավոր մարզիչ Ժուլիեն Ստեֆանը հրաժարական է տվել, ֆրանսիական ակումբն ընդունել է նրա հրաժարականը: Այդ մասին հայտնում է L’Equipe-ն:
Ակնկալվում է, որ ակումբն այսօր պաշտոնապես կհաստատի այս տեղեկատվությունը:
Ստեֆանը գլխավոր մարզչի պարտականությունները ստանձնել է 2018 թ.։ Նախկինում 40-ամյա մասնագետը մարզում էր երիտասարդական թիմը և ակումբի դուբլը:
Ժուլիենի գլխավորությամբ այս տարի «Ռենը» տարել է ընդամենը մեկ հաղթանակ: Կարմիր-սևերը 26 խաղում վաստակել են 38 միավոր և Ֆրանսիայի առաջնության մրցաշարային աղյուսակում ընթանում են 9-րդ տեղում: