Այսօր կհրապարակվի Ֆրանսիայի նախկին նախագահի վճիռը. Նիկոլա Սարկոզիին 4 տարվա ազատազրկում է սպառնում
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի դատավճիռը, որին մեղադրանք է առաջադրվել խոշոր կոռուպցիոն գործով, կկայացվի երկուշաբթի:
Այս մասին հայտնում է Associated Press-ը, Սարկոզին, որը երկիրը ղեկավարել է 2007-2012 թվականներին, անցյալ տարվա վերջին տեղի ունեցած 10-օրյա լսումների ժամանակ կտրականապես հերքել է իրեն առաջադրված մեղադրանքը:
66-ամյա գործչին մեղադրում են իր ներգրավվածությամն դատական գործի վերաբերյալ 2014 թվականին բարձրաստիճան դատավորից անօրինական ճանապարհով տեղեկություն ստանալու փորձի համար:
Դատախազները 2 տարվա ազատազրկում և երկու տարվա պայմանական ազատազրկում են պահանջել գործով անցնող 3 մեղադրյալների համար: Սարկոզիից բացի մեղադրվում են նաև վերջինս իրավաբանն ու վաղեմի ընկեր Թիերի Հերցոգը և թոշակի անցած դատավոր Ժիլբեր Ազիբերը:
Ինչպես գործակալությունը հիշեցնում է, սա Ֆրանսիայի ժամանակակից պատմության մեջ առաջին դեպքն է, երբ նախկին նախագահը դատարանի առաջ է կանգնում կոռուպցիոն մեղադրանքով: