«Ռազմական ոլորտում ռուս–չինական հարաբերություններն առանձնահատուկ բնույթ ունեն»․ Չինաստանի ՊՆ
Ռազմական ոլորտում ռուս-չինական հարաբերություններն առանձնահատուկ բնույթ ունեն և հիմնովին տարբերվում են ռազմական դաշնակցային հարաբերություններից, որոնք գոյություն ունեն որոշ երկրների միջև։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում տալով Չինաստանի ՊՆ մամուլի ծառայությանը:
«Ռուսաստանը և Չինաստանը համապարփակ ռազմավարական փոխգործակցության գործընկերներ են: Երկու երկրների միջև հարաբերությունները միջազգային հարաբերությունների օրինակ են` հիմնված փոխադարձ հարգանքի, արդարության, անկողմնակալության և փոխշահավետության վրա: Կողմերը հավատարիմ են ո՛չ դաշինքին, ո՛չ առճակատմանը, ո՛չ երրորդ երկրների դեմ համագործակցությանը, այս հարաբերություններն էապես տարբերվում են ռազմական հարաբերություններից, որոնք գոյություն ունեն որոշ երկրների միջև», - ասվում է, միջազգային ռազմական համագործակցության վերաբերյալ, Չինաստանի մեկնաբանության մեջ:
Նշվում է, որ ռազմական ոլորտում հարաբերությունների բարձր մակարդակը երկկողմ հարաբերությունների առանձնահատկությունների հիմնական ցուցիչն է, ինչպես նաև երկու երկրների ռազմավարական համագործակցության կարևոր հենարանը:
«2021 թվականին լրանում է բարիդրացիության, բարեկամության և համագործակցության մասին ռուս-չինական պայմանագրի 20-ամյակը, չինական կողմը պատրաստ է իրականացնել երկու երկրների ղեկավարների ձեռք բերած համաձայնությունը՝ խորացնել բարձր մակարդակի շփումները, համագործակցել համատեղ զորավարժությունների, ինչպես նաև ռազմատեխնիկական դաշտում», - նշվում է հայտարարության մեջ:
Չինաստանի պաշտպանության նախարարությունը նաև պատրաստակամություն է հայտնել նոր դարաշրջանում համակողմանիորեն խորացնել ռուս-չինական ռազմական հարաբերությունները, պաշտպանել ընդհանուր շահեը, ինչպես նաև միջազգային խաղաղությունն ու կայունությունը: