Ռուսական «Արկտիկա-Մ» առաջին արբանյակն ուղեծիր է ուղարկվել (տեսանյութ)
Ռուսական «Արկտիկա-Մ» մոնիթորինգային արբանյակը դուրս է եկել ուղեծիր: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով «Ռոսկոսմոսի» գլխավոր տնօրեն Դմիտրի Ռոգոզինը:
Վերջինս հայտնել է, մասնագետները կապ են հաստատել սարքավորման հետ: «Սոյուզ-2.1բ» հրթիռակիրն արբանյակի հետ միասին արձակվել է «Բայկոնուր» տիեզերակայանից տեղի ժամանակով 09:55-ին (երևանյան՝ 10:55-ին): Արձակումից 9 րոպե անց սարքավորումն առանձնացել է հրթիռի երրորդ աստիճանից: Այնուհետև այն արբանյակն ուղեծիր է դուրս բերել:
Դա առաջին ռուսական տիեզերական սարքավորումն է, որը նախատեսված է Արկտիկայում կլիմային և շրջակա միջավայրի դիտարկման համար: Արբանյակի զանգվածը կազմում է 2.2 տոննա, որը նախատեսված է 7 տարի գործելու համար:
Ռուսական մոնիթորինգային առաքելությունն Արկտիկայի շրջանում կազմված կլինի երկու նման արբանյակներից: