Եղանակը Հայաստանում
Հանրապետության տարածքում՝ փետրվարի 28-ի ցերեկը, մարտի 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 1-ին, 2-ի գիշերը՝ շրջանների զգալի մասում, 2-ի, 3-ի ցերեկը՝ առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 28-ի ցերեկը, Մարտի 1-ի գիշերը կբարձրանա 2-3 աստիճանով։
«Հայպետհիդրոմետ»-ից հայտնում են, որ Երեւանում փետրվարի 28-ի ցերեկը, մարտի 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 1-ին, 2-ի գիշերը, 3-ին՝ կեսօրից հետո ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի 0+2, վաղը ցերեկը՝ +4+6:
Օդի ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում գիշերը՝ -3-8, ցերեկը՝ -2+3,
Կոտայքի լեռներում գիշերը՝ -3-7, ցերեկը՝ -2+3,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -1+1, ցերեկը՝ +3+5,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -3-8, ցերեկը՝ -2+3,
Լոռիում գիշերը՝ -2-5, ցերեկը՝ 0+3,
Տավուշում գիշերը՝ -2+3, ցերեկը՝ +4+8,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ -3-8, ցերեկը՝ +2+3,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ -0+2, ցերեկը՝ +4+6,
Արարատում գիշերը՝ -0+2, ցերեկը՝ +4+7,
Արմավիրում գիշերը՝ 0+2, ցերեկը՝ +4+7,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -3-8, ցերեկը՝ -2+3,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ 0+2, ցերեկը՝ +4+7,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +3+7,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -2-7, ցերեկը՝ +1+4,
Արցախում գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +3+7: