Դերասան Դմիտրի Պեւցովը կոչ է արել փակել Անդրեյ Մալախովի հեռուստահաղորդումները
Ռուսաստանի ժողովրդական արտիստ Դմիտրի Պեւցովը հայտարարել է, որ հեռուստատեսությունը պետք է դադարեցնի ցուցադրել այնպիսի հաղորդումներ, ինչպիսիք են հաղորդավար Անդրեյ Մալախովի նախագծերը։
«Ինչպե՞ս անել, որ մարդիկ չդիտեն «Դոմ-2» եւ մալախովյան հաղորդումներ։ Պետք է մշակել այն, ինչ բարիք, սեր, հավատ, ուրախություն, հույս է կրում», - «Слово и Дело» պարբերականին ասել է դերասանը։
Դերասանի կարծիքով՝ անհրաժեշտ է գրաքննության ենթարկել այն ամենը, ինչ մատուցվում է զանգվածային հանդիսատեսին՝ կինո, թատրոն, ցուցահանդեսներ, գեղանկարչություն եւ առաջին հերթին հեռուստատեսություն։
Պեւցովը կարծում է, որ պետք է գրաքննության մի հանձնաժողով ստեղծվի, որտեղ ընդգրկված կլինեն մշակութային համայնքի ներկայացուցիչներ, արվեստագետներ, իրավագետներ եւ եկեղեցական հիմնական դավանանքների ներկայացուցիչներ: Նման կազմով նրանք պետք է որոշեն, թե «ինչն է կարեւոր եւ անհրաժեշտ մարդկանց»։