Գայ Ռիչին Երկրորդ համաշխարհային պատերազմի իրադարձությունների մասին ֆիլմ կնկարահանի
Բրիտանացի ռեժիսոր Գայ Ռիչին Երկրորդ համաշխարհային պատերազմի իրադարձությունների մասին ֆիլմ կնկարահանի «Ministry of Ungentlemanly Warfare»։ Այն հիմնված կլինի պատմաբան Դամիեն Լյուիսի գրքի վրա։
Իրադարձությունները տեղի են ունեցել 1939 թվականին։ Պետությունը ստեղծում է մարտիկների ջոկատ, որոնց խնդիրն է հակառակորդի թիկունքում թաքնված գործողություններ իրականացնելը։ Ջոկատի անդամներից յուրաքանչյուրը հասկանում է, որ կարող է մահանալ, բայց միեւնույն է ռիսկի է դիմում, պատմում է Deadline-ը։
Կինոֆիլմի ստեղծման իրավունքը Paramount Pictures ընկերությունը ստացել է դեռեւս 2015 թվականին։ Ֆիլմի պրոդյուսերներն են Չեդ Օմանը եւ Ջերի Բրուքհացմերը։ Սցենարը գրել են Արաշ Ամելը, Փոլ Թամասին եւ Էրիկ Ջոնսոնը։