COVID-19-ի դեմ երկրորդ իրանական պատվաստանյութը փորձարկվել է մարդկանց վրա Իրանում
COVID-19-ի դեմ երկրորդ իրանական պատվաստանյութը փորձարկվել է մարդկանց վրա Իրանում: Ինչպես հաղորդում է Mehr-ը, Razi COV-Pars-ի փորձարկումները մարդկանց վրա մեկնարկել են կիրակի առավոտյան Թեհրանի Ռասուլ Աքրամի անվան հիվանդանոցում երկու կամավորների մասնակցությամբ:
Իրանական երկրորդ պատվաստանյութը, որը փորձարկվել է մարդկանց վրա այն բանից հետո, երբ COVIRAN պատվաստանյութը հայտնվել է թերթերում՝ որպես կորոնավիրուսի դեմ իրանական արտադրության առաջին կենսունակ պատվաստանյութն անցած ամիս:
COV-Pars-ը, որը ստեղծվել է Պատվաստանյութերի եւ շիճուկների գիտահետազոտական ինստիտուտի կողմից, ինգալյացիոն պատվաստանյութ է: Դրանում օգտագործվում են սպիտակուցի վերամշակվող տեսակները, որը մարզում է իմունային համակարգն ընդդեմ վիրուսի:
COV-Pars-ը ներարկվում է երեք փուլով. 21 օր տարբերությամբ երկու մկանային ներարկում եւ երկրորդից հետո 30 օր անց ինտրանազալ ներարկում:
Հեղինակներն ասում են, որ դա ոչ միայն պաշտպանում է վիրուսից, այլ նաեւ կանխարգելում է վիրուսի փոխանցումն ուրիշ մարդկանց շրջանում: Այլ կերպ ասած՝ նրանք, ովքեր կստանան COV-Pars պատվաստանյութը, դիմակի կարիք չեն ունենա:
Միեւնույն ժամանակ Իրանը ներկրել է ռուսական Sputnik V պատվաստանյութի երկու խմբաքանակ եւ Sputnik V չինական դեղամիջոցի մեկ խմբաքանակ առավել խոցելի խմբերին պատվաստելու համար: