«Առանց ֆիլտրերի չի ստացվել»․ երկրպագուները քննարկում են Դեմի Մուրի նոր լուսանկարը
Դեմի Մուրը հրապարակել է հերթական լուսանկարը, իսկ երկրպագուներն անմիջապես սկսել են ուսումնասիրել նրա դեմքը: Բաժանորդների կարծիքով՝ աստղն իսկապես անհաջող պլաստիկա է արել։
Fendi-ի վերջին ցուցադրության ամենաքննարկվող պահը 58-ամյա Դեմի Մուրի հայտնվելն էր պոդիումում: Բանն այն է, որ աստղի դեմքը տարօրինակ տեսք ուներ. այտոսկրերը անբնական ընդգծված էին, իսկ շրթունքների ձեւը չգիտես ինչու փոխվել է դեպի վատը։ Լրագրողներն ու ֆանատներն անմիջապես եկել են այն եզրակացության, որ արտիստուհու արտաքինի վրա աշխատել են պլաստիկ վիրաբույժները։
Դեմին ոչ մի կերպ չի մեկնաբանել այդ քննարկումները։ Սոցիալական ցանցերում դերասանուհին շարունակում էր հրապարակել լուսանկարներ, որոնք նույնպես հարցեր էին առաջացնում։ Այսօր համացանցում հայտնվել է Մուրի նոր լուսանկարը, որտեղ նա, ինչպես միշտ, անթերի տեսք ունի։ Սակայն բաժանորդները վստահ են, որ Դեմիի գեղեցկությունը ընդամենը ֆոտոշոփի արդյունք է։
«Առանց մաշկը հարթեցնող ֆիլտրերի այստեղ, ակնհայտորեն, չի անցել», «Այդ սոսկալի այտոսկրերը չկան, բայց դեմքը շատ երիտասարդ է», «Դուք հիանալի տեսք ունեք, բայց երբեմն զբաղվում եք ֆոտոշոփով»,-կարծիքներով փոխանակվել են երգչուհու երկրպագուները:
Սա արդեն առաջին դեպքը չէ, երբ Դեմին մեղադրվում է պլաստիկայով տարվելու մեջ։ Լուրեր էին շրջանառվում, որ Էշթոն Քաթչերի հետ ամուսնության ընթացքում դերասանուհին մշտապես այցելում էր վիրաբույժներին՝ ցանկանալով իդեալական տեսք ունենալ երիտասարդ ընտրյալի կողքին։ Ճիշտ է, դա չի օգնել նրան պահպանել ամուսնությունը։