«Մահանալու ժամանակը չէ» ֆիլմը միջազգային վարձույթում կհայտնվի սեպտեմբերի 30-ին
Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմի թողարկման արկածները շարունակվում են։ Չնայած, որ այն տեղափոխվել էր հոկտեմբեր, միջազգային վարձույթում ֆիլմը կթողարկվի սեպտեմբերի 30-ին:
Ֆիլմի պրեմիերան, ի վերջո, տեղի կունենա նախնական թողարկումից գրեթե երկու տարի անց, որը կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով բազմիցս փոփոխվել է: Բանը հասել է նրան, որ համացանցում խոսակցություններ են հայտնվել՝ որոշ բրենդների հնացած գովազդի պատճառով հնարավոր նկարահանումների մասին։
Ընդհանուր առմամբ, ֆիլմի ցուցադրությունն արդեն չորս անգամ տեղափոխել են, իսկ եթե հաշվի առնենք հոկտեմբերից սեպտեմբեր ամսվա վերջն ընկած փոքր տեղաշարժը, ապա հինգ անգամ: