Քեթի Տոպուրիան ծննդաբերությունից հետո առաջին անգամ ցուցադրել է կազմվածքը
Երգչուհի Քեթի Տոպուրիան երկրորդ երեխան է ունեցել հունվարի 21-ին։ A'Studio խմբի մեներգչուհին եւ նրա սիրեցյալը՝ Լեւ Դենգովը որդի են ունեցել, որին տվել են Ադամ անունը։
Ընդամենը մեկ ամսվա ընթացքում Տոպուրիան որովայնը վերադարձել է նախկին վիճակին եւ հետեւորդների առջեւ կարող է իրեն թույլ տալ պարծենալ բարեկազմ արտաքինով։ Աղջիկն Instagram-ի անձնական էջում լուսանկար է հրապարակել, որտեղ ցուցադրել է ձգված մարմինը: Տոպուրիան տեղադրված կադրում կրում է նեղ ջինսե տաբատ եւ մարմինն ընդգրկող սպիտակ վերնաշապիկ, իսկ կերպարն ամբողջացրել է ուսերին գցված բաճկոնը։
Միակ բանը, որ մի փոքր վերափոխվել է աստղի մարմնում՝ կուրծքն է, սակայն դա, անկասկած, միայն գեղեցկացրել է երգչուհուն։
Քեթի Տոպուրիայի հետեւորդները հաճելիորեն զարմացել են նման կարճ ժամկետում նրա «վերականգնվելու» վրա, սակայն ոմանք մտավախություն էին հայտնել, որ աղջկա մարմնի վրա թեթեւ հագուստ կա ձմռան ցրտին: