Ո՞ր աստղերն են վիտամինային ներարկումներ ընդունում (լուսանկարներ)
Այնպիսի լարված կենսակերպ, որն ունի Ռիտա Օրին, հասկանալի է դարձնում հետևյալը. վերջերս 22-ամյա երգչուհին համացանցում լուսանկար է տեղադրել, որում երևում է, թե ինչպես են նրան և իր ընկերուհուն հետույքից ներարկում B12 վիտամին:
Լուսանկարի տակ Ռիտան կատարել է հետևյալ գրառումը. «B12-ն ընդունելու ժամանակը: Ինչպես տեսնում եք, ես պատրաստ եմ»:
Շատ հայտնիներ, ինչպես օրինակ Մադոննան, Ջասթին Թիմբերլեյքը, Քեթի Փերին, Ջասթին Բիբերը սկսել են ընդունել վիտամինային ներկարկումներ:
Վիկտորիա Բեքհեմն ավելի վաղ պատմել էր, որ հղիության ընթացքում ընդունել է նման վիտամիններ: