Լյուբով Ուսպենսկայան նոր պլաստիկ վիրահատություն է արել (Լուսանկարներ)
Երգչուհի Լյուբով Ուսպենսկայան, որը վերջերս նշել է իր ծննդյան 67-ամյակը, լրագրողների մոտ պարծեցել է իր նոր բարեմասնություններով:
Արտիստուհին ծննդյան օրվա առթիվ Մոսկվայի ռեստորաններից մեկում շքեղ հանդիսություն է կազմակերպել: Միջոցառմանը ներկա են գտնվել ռուսական էստրադայի բազմաթիվ աստղեր։ Ուսպենսկայայի ընկերները նրան նաեւ շնորհավորել են հեռակա՝ սոցիալական ցանցերի միջոցով։
Երգչուհին ակտիվորեն շփվել է մամուլի ներկայացուցիչների հետ, որոնց ներկայացրել է իր պլաստիկ վիրաբույժ Թիմուր Հայդարովին։ Հանրության ուշադրությունից չեն վրիպել շանսոնի թագուհու փարթամ բարեմասնությունները։ «Ты не поверишь!» հաղորդման թղթակիցները Ուսպենսկայայից հետաքրքրվել են՝ ինչով է պայմանավորված նման կերպարանափոխությունը։
«Փչել է պլաստիկ վիրաբույժը», - հեգնական պատասխանել է արտիստւոհին։
Արտաքինի փոփոխության ապագա պլանների մասին հարցին պլաստիկ վիրաբույժ Թիմուր Հայդարովը պատասխանել է, որ այս փուլում արտիստուհու մոտ «ամեն ինչ հիանալի է»: Սակայն Ուսպենսկայան, կարծես, այդպես չի կարծում։ Նա ձգտում է կատարելության, այնպես որ, նոր վիրաբուժական միջամտությունները բացառված չեն։
«Վաղը նոր օր է, տեսնենք։ Մենք ձգտում ենք կատարելության», - հստակեցրել է երգչուհին։