Ջասթին Բիբերի 22-րդ դաջվածքն Աստվածաշնչյան տողեր է (լուսանկարներ)
Կանադացի երգիչ Ջասթին Բիբերը մարմնի վրա առաջին դաջվածքն արել է անմիջապես այն բանից հետո, երբ դա օրենքով հասանելի է եղել իրեն՝ իր 16-ամյակը լրանալուց մի քանի օր անց: Օրերս 19-ամյա երիտասարդի մարմնին հայտնվել է 22-րդ դաջվածքը՝ Աստվածաշնչյան տողեր՝ դաջված աջ ուսին:
Բիբերն աստիճանաբար վերածվում է քայլող ցուցասրահի: Թվում է, թե նա ձգտում է մարմնի յուրաքանչյուր հատված պատել նոր գրություններով կամ նկարներով:
Այնպիսի տպավորություն է, որ Բիբերը մրցակցության մեջ է մտել Մայլի Սայրուսի հետ, ում դաջվածքների թիվն արդեն հասել է 14-ի: