«Գագիկ Սողոմոնյանի լուսանկարը ԱԱԾ շենքի պատին». Ադեկվադի յուրօրինակ ակցիան (Տեսանյութ)
«Ադեկվադ» միաբանության անդամները յուրահատուկ ակցիա են իրականացրել ԱԱԾ շենքի մոտ: Շենքի պատին մի քանի վայրկյան հայտնվել է «Գագիկ Սողոմոնյան» ֆեյքի լուսանկարը: Ակցիան կատարվել է ի աջակցություն Արա Սաղաթելյանի, ով այս պահին կալանավորված է ֆեյքի գործով:
«Քանի որ ԱԱԾ-ն դժվարանում է գտնել` ով է այս ֆեյքը, որոշել ենք իրենց օգնել: 10 հոգի ԱԱԾ-ում աշխատում է փնտրելու համար, թե ով է այս ֆեյքը ու դրա համար ձերբակալել են Սաղաթելյան Արիկին, էս 3 տարվա ընթացքում էդ մի «հանցագործն» է ամենակարեւորը: Ով չի ճանաչում ասեմ, որ Արիկը Սաղաթելյան Հայաստանում հակաադրբեջանական քարոզչության առաջատար դեմքերից է, չգիտեմ միգուցե դա է պատճառը, որ նրան ձերբակալել են, կամ այս ֆեյքը ձերբակալելուց հետո անընդհատ գրում է, երեւի Արիկին են թողել, որ էնտեղից գրում է»,- ասաց ակցիան իրականացնող Արթուր Դանիելյանը: