Իրինա Շեյքը Vogue-ի շապիկին է հայտնվել է արտասովոր կերպարով
Ռուս սուպերմոդել Իրինա Շեյքը հայտնվել է Vogue ամսագրի ռուսական տարբերակի շապիկին։ Օրերս 35-ամյա Շեյքն ամսագրի համար արված ֆոտոշարքից Instagram-ում լուսանկարներ է հրապարակել, որտեղ ներկայանում է արտասովոր և գրավիչ կերպարով։ Մասնավորապես՝ սուպերմոդերը կանաչ վարդսերով, նույներանգ դիմահարդարմամբ և հանդերձներով է։
Լուսանկարներից մեկում 35-ամյա Շեյքը կրում է թվիդե կանաչ կոստյում և կիսաշրջազգեստ, ինչպես նաև իտալական Bottega Veneta նորձևության տան կոշիկներ։
Ֆոտոսեսիայի հեղինակը լուսանկարիչ Արսենի Ջաբիևն է, որը նախկինում համագործակցել է Vogue-ի, SNC-ի, Elle-ի, Harpers Bazaar-ի և Variety-ի հետ: