Հայաստան՝ այժմ ամենաարդիական հակամարտությունը. Ժիրինովսկի
Հայաստան՝ այժմ ամենաարդիական հակամարտությունը, «Կոմսոմոլսկայա պրավդայի» հետ հարցազրույցում ասել է ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին՝ անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական իրադարձություններին:
«Հայաստանում հիմա ամենաարդիական հակամարտությունն է ընթանում: Ես տարբեր արձագանքներ եմ լսում: Գտնվեցին տարօրինակ մարդիկ, որոնք ասում են՝ անհրաժեշտ է շտապ կլոր սեղան անցկացնել, բոլորին բերել բանակցությունների շուրջ: Անհրաժեշտ է, որ Հայաստանի խորհրդարանը որոշումներ կայացնի: Բայց տեսաք, որ խորհրդարանի նիստը տեղի չունեցավ: Քանի որ Փաշինյանի կուսակցությունը, կուսակցության ղեկավարները չեկան: Եվ նիստը չկայացավ:
Այսինքն՝ այնտեղ կլոր սեղանն անհնար է: Հայաստանն աշխարհի այն մասում է գտնվում՝ Կովկասում, արեւելքում, որտեղ բոլոր հարցերը ուժով են լուծում: Օրինակ՝ Եգիպտոսում միշտ մարշալներն են ղեկավարում: Ռազմական հեղաշրջում է կատարվում: Քադաֆիի օրինակը Լիբիայում: Իրաքում բոլորը զինվորականներ են: Աֆղանստանում եւս: Հայաստանին հարեւան Թուրքիայում էլ վեց ռազմական հեղաշրջում է իրականացվել: Ուստի կարող եմ կանխատեսել, որ առաջիկա օրերին, գուցե արդեն երկուշաբթի հայերը կարթնանան նոր քաղաքական ռեժիմի ձեւաչափում: Փաշինյանը կա՛մ փախչում է արտասահման, կա՛մ թաքնվում ամերիկյան դեսպանատանը, կա՛մ ինչ-որ բան տեղի կունենա: Փոփոխությունն, այնուամենայնիվ, անխուսափելի է»,- ասել է Ժիրինովսկին: