«Ինտերֆաքս». Ծագումով Կովկասից հինգ անձի ձերբակալել են Շլիսելբուրգի «Բաքու» սրճարանում հրաձգության մեղադրանքով
Ոստիկանները պարզել են Շլիսելբուրգի սրճարանում զանգվածային կոնֆլիկտի մասնակիցներին, այսօր «Ինտերֆաքսին» հայտնել են Սանկտ Պետերբուրգի եւ Լենինգրադի մարզի ՆԳՆ ղեկավարությունից:
Ըստ բնակության վայրերի՝ ձերբակալվել են ծագումով Կովկասից 23-ից մինչև 36 տարեկան 5 անձինք, ներառյալ հաստատության սեփականատերը: Նրանցից 4-ը Ռուսաստանի քաղաքացիություն ունեն:
Ներկայումս որոշվում է նրանց կալանավորման հարցը: Ձերբակալելիս առգրավվել է մի քանի միավոր զենք:
Դրանից բացի, գործի շրջանակում խուզարկություններ են անցկացվել Պետերբուրգի եւ Լենինգրադի մարզի զվարճանքի մի շարք հաստատություններում: Ոստիկանությունից հավելել են, որ առգրավվել են ապօրինի խաղային ավտոմատներ:
Օպերատիվ տեղեկություններով՝ հրաձգությամբ վեճը տեղի է ունեցել 2 համայնքների միջեւ, որոնք պայքարում են տնտեսական ազդեցության համար:
Փետրվարի 26-ի լույս գիշերը Շլիսելբուրգի (Լենինգրադի մարզ) «Բաքու» սրճարանում տեղի է ունեցել զանգվածային ծեծկռտուք, որն ավարտվել է փոխհրաձգությամբ, որի հետեւևանքով մահացել է 38-ամյա տղամարդ: Ավելի ուշ աղբյուրը «Ինտերֆաքսին» հայտնել է, որ ծանր վիճակում Պետերբուրգի հիվանդանոցում է հրազենային վիրավորումով 34-ամյա տղամարդ, որը, հավանաբար, այս կոնֆլիկտի մասնակիցներից է: