“Doctor House” -ի Հյու Լորին պատրաստվում է լքել կինեմատոգրաֆիան` հանուն երգարվեստի
Բրիտանացի դերասան Հյու Լորին, ով հայնտի է դարձել “Doctor House” սերիալից, հայտարարել է, որ պատրաստվում է ժամանակավորապես թողնել կինեմատոգրաֆիան` հանուն երգարվեստի:
Վերջին ժամանակներս Լորին որպես երգիչ հանդես է գալիս բլյուզ ոճում:
Նրա թվով երկրորդ ալբոմը` "Didn't it rain" վաճառվել է մի քանի միլիոն օրինակով:
Նրա խոսքով` «կենդանի» ելույթ ունենալը ավելի մեծ ադրենալին է տալիս, քան նկարահանումը կինոհրապարակում: