«Ռոման» դադարեցրել է ստադիոնի շինարարությունը
«Ռոման» հայտարարել է ակումբի նոր ստադիոնի շինարարությունը դադարեցնելու մասին։ Նախագծի ֆինանսական, տնտեսական, իրավական եւ այլ փաստական տվյալների ուսումնասիրությունից հետո իտալական ակումբը արգելափակել է 3313 օր առաջ սկսված շինարարությունը։
«Ակումբի տնօրենների խորհուրդը նշել է, որ համավարակը արմատապես փոխել է միջազգային տնտեսական սցենարը եւ ստադիոնի նախագծի ֆինանսական հեռանկարները»,- նշվում է ակումբի հաղորդագրությունում։
Իտալիայի առաջնության 23 տուրից հետո «Ռոման» 44 միավորով չորրորդ տեղում է։