Ռուսաստանը փետրվարին նվազեցրել է նավթի արդյունահանումը՝ չնայած դրա ավելացման շուրջ OPEC+-ի պայմանավորվածությունների
Ռուսաստանը փետրվարին կրճատել է նավթի արդյունահանումը օրական շուրջ 77 հազար բարելով՝ չնայած փետրվար և մարտ ամիսներին դրա ավելացման շուրջ OPEC+ երկրների հունվարին համաձայնեցրած պայմաններին: Այդ ժամանակ դաշինքը թույլ էր տվել Ռուսաստանի Դաշնությանը նավթի արդյունահանումն ավելացնել 65 հազար բարելով, գրում է Gazeta.ru-ն:
Ըստ Bloomberg-ի, որը վկայակոչում է Ռուսաստանի էներգետիկայի նախարարության Վառելիքաէներգետիկ համալիրի կենտրոնական դիսպետչերական գրասենյակի տվյալները, փետրվարի 1-ից 25-ն ընկած ժամանակահատվածում Ռուսաստանի Դաշնության միջին արտադրությունը կազմել է օրական 1,38 միլիոն տոննա նավթ և կոնդենսատ (մոտավորապես օրական 10.09 մլն բարել):
Գործակալությունը նշում է, որ այս ամիս երկրում նավթի արդյունահանումը կրճատվել է օրական շուրջ 77 հազար բարելով: