ԱՄՆ շախմատի ֆեդերացիայի նախագահ․ Ողջունում ենք Լևոն Արոնյանի մտադրությունը
ԱՄՆ շախմատային ֆեդերացիայի նախագահ Մայք Հոֆաույրը ողջունել է հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանի որոշումը ԱՄՆ-ում մարզական կարիերան շարունակելու վերաբերյալ։
«ԱՄՆ շախմատային ֆեդերացիան ողջունում է սուպերգրոսմայստեր Լեւոն Արոնյանի որոշումը Միացյալ Նահանգներ տեղափոխվելու վերաբերյալ։
Քանի դեռ նա չի բնակվում ԱՄՆ-ում, մեր ֆեդերացիան ոչ մի իրավական լիազորություն չունի ՖԻԴԵ-ում նրա կարգավիճակի հարցում։ ԱՄՆ տեղափոխվելու, մարզական քաղաքացիության փոփոխության, համապատասխան վճարումների հարցում ԱՄՆ շախմատային ֆեդերացիան ոչ մի լիազորություն չունի։
Մեր դերը ՖԻԴԵ-ի պահանջներին համապատասխան փաստաղթերի ձեւակերպումն է»,- ԱՄՆ շախմատային ֆեդերացիայի նախագահի խոսքը մեջբերում է new.uschess.org-ը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ամեն տարի անցկացվող Սինքֆիլդի գավաթի խաղարկության կազմակերպիչ, ամերիկացի Ռեքս Սինքֆիլդը հայատարարել էր, որ ԱՄՆ-ում գրկաբաց կընդունեն Լեւոն Արոնյանին, որը հայտարարել է «հարազատ երկրից հեռանալու մասին»։
Լեւոն Արոնյանը փետրվարի 26-ին ֆեյսբուքյան գրառմամբ հաստատել է Հայաստանից հեռանալու վերաբերյալ իր որոշումը։