«Одноклассники»-ն նկարահանել է առաջին սեփական սերիալը
«Одноклассники» սոցիալական ցանցը նկարահանել է իր առաջին «Հինգին գումարած» սերիալը, հայտնում է հարթակի մամուլի ծառայությունը:
Դինա Շտուրմանովայի («Интерны», «Универ») սերիալի գլխավոր դերերում հանդես են եկել Լուկերա Իլյաշենկոն, Արտյոմ Ցուկանովը, Յուլյա Ֆրանցը, Դմիտրի Ենդալցեւը եւ Արտյոմ Եշկինը: Սյուժեի համաձայն, երիտասարդ զույգը որոշում է հարսանիքի համար գումար վաստակել եւ վարձակալության տալ ծնողների կողմից նվիրաբերված Մոսկվայի բնակարանի երեք սենյակներից երկուսը: Ինչպես խոստանում են հեղինակները, հերոսները կսովորեն պատասխանատվություն ստանձնել իրենց որոշումների եւ գործողությունների համար, ձեռք կբերեն նոր, իրական ընկերներ:
«Հինգին գումարած»-ն ունի ընդամենը 10 դրվագ, որոնք կթողարկվեն շաբաթը մեկ անգամ:
Կատակերգական սերիալի պրեմիերան նվիրված է սոցցանցի 15-ամյակին եւ նախատեսված է 2021 թվականի մարտի 25-ին: