Աբրամովիչը 100 միլիոն եվրոյից ավելի գումար կհատկացնի Էրլինգ Հոլանդի տրանսֆերին
Լոնդոնի «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը հավանություն է տվել Դորտմունդի «Բորուսիայի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի տրանսֆերին եւ կհատկացնի 100 միլիոն եվրոյից ավելի գումար այդ նպատակով, հաղորդում է գերմանական Bild-ը։
«Չելսիի» գլխավոր նպատակը Չեմպիոնների լիգայի գավաթն է առաջիկայում։ Դրա համար Աբրամովիչը կհատակցնի եւս 300 միլիոն եվրո, թեեւ այս մրցաշրջանի մեկնարկից առաջ ծախսել է 247 միլիոն եվրո Տիմո Վերների, Հակիմ Զիեշի, Բեն Չիլուելի, Տիագո Սիլվայի, Կայ Հավերցի եւ Էդուարդ Մենդիի տրանսֆերների վրա։
Գերմանիայի ընթաիցկ առաջնությունում Հոլանդը մասնակցել է 17 հանդիպման, խփել 17 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։ Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանի 5 խաղում Հոլանդը խփել է 8 գոլ։