Սինքֆիլդ․ Ողջունում ենք Արոնյանին ԱՄՆ-ում
Սինքֆիլդի գավաթի խաղարկության կազմակերպիչ, ամերիկացի Ռեքս Սինքֆիլդը հայատարարել է, որ ԱՄՆ-ուն գրկաբաց կընդունեն հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանին, որը հայտնել է «հարազատ երկրից հեռանալու որոշման մասին»։
«Լեւոնը խաղացել է Սինքֆիլդի գավաթի դեռ առաջին խաղարկությունում 2013 թվականին։ Այս տարիներին ես ճանաչեցի նրան, որպես մոլի մարզիկի եւ իսկական ջենթլմենի։ Նա ներկայացնում է ամենալավը մեր մարզաձեւում։
Երբ նա դիմեց մեզ՝ հետաքրքրություն ներկայացնելով Սենթ Լուիս տեղափոխվելու եւ ԱՄՆ-ը ներկայացնելու հարցում, ես հասկացա, որ ավելի լավ տարբերակ լինել չէր կարող։
Ողջունում ենք Լեւոնին եւ ընդունում գրկաբաց»,- Սինքֆիլդի խոսքը մեջբերում է new.uschess.org-ը։
Հիշեցնենք, որ հայկական շախմատի առաջատարը փետրվարի 26-ին ֆեյսբուքյան գրառմամբ հաստատել է Հայաստանից հեռանալու վերաբերյալ իր որոշումը։