Ալյոնա Ապինան պատմել է Բորիս Մաիսեևի ծանր վիճակի մասին
Ռուս արտիստ Ալյոնա Ապինան «մարդու ճակատագիրը» հաղորդման եթերում պատմել է էստրադային երգիչ Բորիս Մաիսեեւի ծանր վիճակի մասին։ Հաղորդման տեսագրությունը հրապարակվել է «Ռոսիա 1»-ի YouTube-յան ալիքում։
Նրա խոսքով՝ իր գործընկերը, որը կաթված է տարել, հիվանդ է եւ իրեն վատ է զգում։ «Շատ ափսոս, որ նման մեծ արտիստներն իրենց այդպես են զգում։ Նա այնքան ուրախություն է պարգեւել մեզ։ Այդ մարդուն հնարավոր չէր ընդունել առանց ժպիտի։ Կարելի է տարբեր կերպ վերաբերվել նրան, ինչ նա արել, բայց միշտ ուրախ, կրակոտ, էպատաժային»,- ասել է Ապինան։
Նա նշել է, որ հիմա արտիստը դժվարությամբ է խոսում, այդ պատճառով «դժվար է հասկանալ մտքերը, որոնք նա ցանկանում է արտահայտել»։ Երգչուհին հազվադեպ է հանդիպում Մաիսեեւին։
2020թ․-ի հոկտեմբերին հայտնի է դարձել, որ երաժիշտը կաթվածից հետո գամված է անկողնում։ Հասարակական գործիչ եւ փաստաբան Թամարա Պուխովան պատմել է, որ երգչի վիճակը նկատելիորեն վատացել է։ Նրա խոսքերը հաստատել է դերասանուհի Ալյոնա Կրավեցը։