Եվրոպայի խորհուրդը Երևանում տեղի ունեցող վերջին իրադարձությունների առնչությամբ հայտարարություն է տարածել
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը Երեւանում տեղի ունեցող վերջին իրադարձությունների առնչությամբ հայտարարություն է տարածել:
Նրա խոսքով՝ ինքը «ուշադիր հետեւում է Հայաստանում տեղի ունեցող վերջին իրադարձություններին եւ երկրին հանդարտության, զսպվածության եւ պատասխանատվության կոչ անում»:
«Քաղաքական բոլոր տարաձայնությունները պետք է քննարկվեն եւ լուծվեն խաղաղ ճանապարհով, քաղաքացիական հանրության ներկայացուցիչների մասնակցությամբ բանակցությունների սեղանի շուրջ եւ ժողովրդավարության սկզբունքներին ու օրենքի գերակայությանը համապատասխան»,-նշել է նա՝ հավելելով, որ Եվրոպայի խորհուրդը պատրաստ է այդ հարցում աջակցել: