Աշխարհի նախկին չեմպիոնի տանը հայտնաբերել են մարիխուանայի արտադրամաս
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի կիսամիջին քաշային կարգում WBC վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Ջունիոր Վիտերին պատկանող տանը հայտնաբերվել է մարիխուանայի արտադրամաս, հաղորդում է The Sun-ը:
Անգլիացի նախկին բռնցքամարտիկի հարևանները նկատել են, որ նրա տան դուռը կոտրված է, ինչից հետո զանգել են ոստիկանություն: Դեպքի վայր ժամանած օրինապահ մարմինները հայտնաբերել են մարիխուանայի արտադրամաս: Բռնցքամարտիկը նշել է, որ այդ տունը պատկանում է իրեն, սակայն նա այն տվել է վարձակալության:
«Տան դուռը կոտրել են, հիմա ստիպված եմ կարգի բերել այն: Այդ ամենը դուր չի գալիս ինձ: Ոչ մի կապ չունեմ մարիխուանայի հետ, այնպես որ, այս իրավիճակը զայրացնում է ինձ»,- ասել է Ջունիոր Վիտերը: