Թագավորական պարտականությունները վերջնականապես վայր դնելուց հետո արքայազն Հարին առաջին հարցազրույցն է տվել հաղորդավար Ջեյմս Կորդենին
Թագավորական պարտականությունները վերջնականապես վայր դնելուց հետո արքայազն Հարին առաջին հարցազրույցն է տվել հաղորդավար Ջեյմս Կորդենին եւ հայտնվել ամերիկյան հայտնի թոք-շոուի եթերում։
Հաղորդավարի հետ երկհարկանի ավտոբուսով շրջելով Լոս Անջելեսում՝ Հարին շատ բանի մասին է պատմել, օրինակ՝ այն մասին,որ դիտում է «Թագը» սերիալը և ցանկանում, որ իրեն մարմնավորի Դեմիեն Լյուիսը, այն մասին, որ իր որդու՝ Արչիի առաջին բառը «կոկորդիլոսն» է եղել, իսկ Սուրբ Ծնունդին թագուհի Եղիսաբեթ Երկրրդը թոռանը վաֆլի պատրաստող սարք է նվիրել, որով Մեգանն ամեն առավոտ փոքրիկի համար վաֆլի է պատրաստում։ Պարզվել է նաև, որ Սասեքսի դուքսն արքայազն Ֆիլիպին զանգահարում է «Zoom»-ով, իսկ Մեգանին սիրահարվել է երկրորդ հանդիպման ընթացքում՝ հասկանալով, որ նրա հետ հարաբերություններն ինչ-որ յուրօրինակ բան են դառնում։
Բացի այդ՝ արքայազնը պարզաբանել է, թե ինչու այլևս չէր կարող մնալ թագավորական ընտանիքում և ինչու է ընտանիքի հետ ԱՄՆ տեղափոխվել. «Մենք չենք հեռացել, մենք թողել ենք գործերը։ Կարծում եմ՝ շատերն են հասկանում, որ իրադրությունը շատ բարդ էր։ Բոլորս գիտենք, թե ինչպիսին է բրիտանական մամուլը, և ինչպես է այն խաթարել իմ հոգեկան առողջությունը։ Ես մտածում էի. «Ինչքան տոքսիկ է»։ Այդ պատճառով ես վարվեցի այնպես, ինչպես կվարվեր յուրաքանչյուր ամուսին ու հայր։ Ես որոշեցի, որ այնտեղից պետք է տանել ընտանիքիս։ Բայց մենք ոչ մի տեղ չենք հեռացել։ Եվ ինչ որոշում էլ կայացվի նրանց կողմից, ես երբեք չեմ հեռանա։ Ես միշտ իմ ներդրումը կունենամ, իմ կյանքը կապված է հանրությանը ծառայելու հետ, այդ պատճառով աշխարհի ցանկացած կետում ես դրանով կզբաղվեմ»։