Ֆիլիպ Կիրկորովը գրեթե 70 մլն ռուբլի է պարտք հարկադիր կատարողներին
Երգիչ Ֆիլիպ Կիրկորովը հարկադիր կատարողներին պարտք է գրեթե 70 միլիոն ռուբլի: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով ՌԴ հարկադիր կատարողների դաշնային ծառայության բազայի տվյալներին:
Կիրկորովի անունով վարկային վճարումների (բացի հիփոթեքից) պարտքի կատարողական թերթիկ է սահմանվել 69,5 միլիոն ռուբլիից ավելի գումարով, ինչպես նաև վարչական իրավախախտումների վերաբերյալ 7 ակտ` 29 000 ռուբլու չափով:
2020 թվականի մայիսին Մոսկվայի դատարանը Կիրկորովին պարտավորեցրել էր ավելի քան 2,2 միլիոն ռուբլի վճարել ձեռնարկատիրոջը, որը վերանորոգում էր նրա տունը: