ԱՄՆ-ը ավիահարված է հասցրել Սիրիայում Իրանի ԶՈւ օբյեկտների ուղղությամբ. Reuters
ԱՄՆ-ը Սիրիայում գտնվող օբյեկտների է ավիահարվածներ հասցրել, որոնք, հավանաբար, Իրանի Զինված ուժերին են պատկանում, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով ԱՄՆ իշխող վարչակազմի իր աղբյուրներին:
Հաղորդվում է, որ ավիահարվածը Իրաքի տարածքում ԱՄՆ-ի տարբեր օբյեկտներին հասցված հարվածների պատասխանն է եղել:
Ըստ աղբյուրի՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հավանություն է տվել ավիահարված հասցնելուն:
Փետրվարի 22-ին Իրաքի մայրաքաղաք Բաղդադի «կանաչ գոտու», որտեղ օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններն են տեղակայված, հրթիռային հարվածներ էին հասցվել: Տուժածներ չէին եղել:
Ավելի վաղ Իրաքյան Քուրդիստանի տարածքում՝ Էրբիլում, որտեղ ամերիկյան ռազմական բազան է տեղակայված, ևս հրթիռային հարվածների էր ենթարկվել: