Ինքնասպան է եղել հայտնի հեռուստահաղորդավարի որդին
Մոսկվայում՝ Օսեննի բուլվարում, այս շաբաթ օրն ինքնասպան է եղել 28-ամյա Կիրիլ Սուպոնևը՝ նախկին հեռուստատեսային հաղորդավար Սերգեյ Սուպոնևի որդին: Նշենք, որ նրա հայրը մահացել է 2001 թվականի ձմռանը՝ Տվերի երկրամասում:
Որդու դին հայտնաբերել է մայրը: Ինչպես տեղեկացնում է Life News-ը՝ հղում անելով հարևանի խոսքին, Սուպոնևները բուլվարի բնակարանում շատ հազվադեպ են հայտնվել. Նրանց գրեթե ոչ ոք չի տեսել: Որոշ տվյալներով՝ վերջին ժամանակներս երիտասարդն անհաջողությունների պատճառով հաճախ է հայտնվել ընկճախտի մեջ:
Կիրիլ Սուպոնևը բազմակողմանի զարգացած մարդ էր: Նա ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուսի միջազգային լրագրության ֆակուլտետը, աշխատել է հեռուստատեսությունում, զբաղվել սեփական հեռուստանախագծերով, ինչպես նաև եղել է "Ромео должен умереть" խմբի թմբկահարը:
Հանգամանքների տաօրինակ զուգադիպությամբ, Կիրիլը կյանքի հետ հաշիվները մաքրել է Սանկտ-Պետերբուրգ մեկնումից մի քանի ժամ առաջ, որտեղ խումբը պատրաստվում էր հրաժեշտի համերգ տալ:
Կիրիլի հարազատներն ինքնասպանության փաստն ընդունել են, սակայն հրաժարվել մենակնաբանություն տալուց: «Մեզ համար սա մեծ վիշտ է, ավելացնելու բան չունեմ»,- ասել է հեռուստահաղորդավարուհի Ելենա Պերովան՝ Կիրիլի հոր Սերգել Սուպոնևի խորթ քույրը: