Փաշինյանի՝ Տիգրան Մեծի պողոտայով երթի ժամանակ նրան 3 օղակով շղթայի մեջ էին վերցրել անվտանգության աշխատակիցները (Լուսանկար)
Ինչպես արդեն նշել էինք, Հանրապետության հրապարակում իր աջակիցների առջև ելույթ ունենալուց հետո Նիկոլ Փաշինյանը որոշեց երթով շարժվեց Տիգրան Մեծի պողոտայով:
Արդեն երթի ընթացքում նա հայտարարեց, որ այսօրվա ակցիայից հետո ակցիաները դադարեցվում են՝ նույն կոչն անելով նաև ընդդիմությանը:
Նիկոլ Փաշինյանին երեք օղակով շղթայի մեջ էին վերցրել անվտանգության աշխատակիցները, զինվորական համազգեստով մարդիկ ու ոստիկանները։
Նրանք թույլ չեէին տալիս, որ մարդիկ մոտենան Փաշինյանին, նույնիսկ՝ աջակիցները։
Նիկոլ Փաշինյանին ուղեկցում էր նրա կինը՝ Աննա Հակոբյանը։