ԱՄՆ դեսպանությունը կոչ է անում առանց բռնության թուլացնել լարվածությունը Հայաստանում
Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունը ուշադրությամբ հետևում է հայաստանյան ընթացիկ զարգացումներին, այդ թվում՝ համապատասխան շահագրգիռ կողմերի հայտարարություններին։ «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։
«Մենք բոլոր կողմերին խրախուսում ենք հանդես բերել հանգստություն, զսպվածություն և խաղաղ ու առանց բռնության թուլացնել լարվածությունը»,- ասվում է դեսպանության հայտարարության մեջ։
Դեսպանությունից նաև հայտնում են, որ Միացյալ Նահանգները, ընդհանուր արժեքներին համահունչ սատարելով Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին՝ շեշտում է ժողովրդավարական հաստատությունների և գործընթացների կարևորությունը քաղաքական տարաձայնությունները երկխոսությամբ կարգավորելու ճանապարհին։
Նշենք, որ ավելի վաղ բանակը հանդես էր եկել հայտարարությամբ՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի և Կառավարության հրաժարականը:
Հայտարարությանն արձագանքեց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ դա համարում է ռազմական հեղաշրջման փորձ: