ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է ՀՀ Գլխավոր շտաբի ղեկավարության` Փաշինյանի հրաժարականի պահանջը
ՌԴ ԱԳՆ-ում «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը մեկնաբանել են Հայաստանում առկա իրավիճակը՝ այն անվանելով հանրապետության ներքին գործը:
ՌԴ ԱԳՆ-ն ի պատասխան Հայաստանում իրավիճակը մեկնաբանելու խնդրանքին, իրավիճակը անվանել է «հանրապետության ներքին գործը» և ասվածին այլ մանրամասներ չի ավելացրել:
Հիշեցնենք, որ Գլխավոր շտաբի ղեկավարությունը՝ Օնիկ Գասպարյանը և բոլոր կորպուսների հրամանատարները հանդես են եկել հայտարարությամբ։ Հայտարարությամբ նրանք պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
Նշենք, որ երեկ Yerevan.today կայքը հրապարակել էր հարցազրույց ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ, ազգային հերոս Տիրան Խաչատրյանի հետ, որում մասնավորապես նշված էր, որ ԳՇ պետի տեղակալը ծիծաղել է՝ լսելով «Իսկանդեր»-ի 1 կրակոցի 10 տոկոսով պայթելու մասին և հավելել, որ դա լուրջ չէ:
Վերոնշյալ հարցազրույցից հետո ՊՆ-ն պարզաբանում տարածեց առ այն, որ Yerevan.today կայքում հրապարակված հոդվածում խեղաթյուրվել է Տիրան Խաչատրյանի հետ հեռախոսազրույցի բովանդակությունը:
Պարզաբանումից քիչ անց Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Տիրան Խաչատրյանին Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու մասին։