Երևանում իրավիճակի սրման ֆոնին Մոսկվայում, հնարավոր է, ուժեղացվի ՀՀ դեսպանության անվտանգությունը. «ՌԻԱ Նովոստի»
Մոսկվայում ՀՀ դեսպանությունը, Երևանում իրավիճակի սրման մասին հաղորդագրությունների ֆոնին, չի բացառում անվտանգության ուժեղացումը: Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել են դեսպանատնից:
«Անհրաժեշտության դեպքում համապատասխան ադեկվատ միջոցներ կձեռնարկվեն»,-ասել է գործակալության աղբյուրը:
Նշենք, որ ավելի վաղ բանակը հանդես էր եկել հայտարարությամբ՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի և Կառավարության հրաժարականը: