Բայդենը չեղյալ է հայտարարել որոշակի օտարերկրացիների համար ԱՄՆ մուտքի սահմանափակումների մասին Թրամփի հրամանը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չեղարկել է իր նախորդի՝ Դոնալդ Թրամփի հրամանը մի շարք օտարերկրացիների համար ԱՄՆ մուտքի սահմանափակումների վերաբերյալ: Այս մասին հայտնում է RT-ն:
Թրամփը 2020-ի ապրիլին ստորագրել, ապա երկարացրել էր հրամանի ժամկետը, որով խոչընդոտվում էր մի շարք ներգաղթյալների մուտքը երկիր: Նշվում է, որ վերջիններիս մուտքը կարող էր ռիսկային լինել ԱՄՆ աշխատանքի շուկայի համար:
«Այն առաջ չի տանում ԱՄՆ շահերը: Ընդհակառակը, վնասում է Միացյալ Նահանգներին, օրինակ ՝ խանգարում է ԱՄՆ քաղաքացիների ընտանիքի անդամներին և օրինական մշտական բնակության կարգավիճակ ունեցողներին վերամիավորվել իրենց ընտանիքների հետ», - ասել է Բայդենը:
Ավելի վաղ նա երկարաձգել էր երկրի ազգային արտակարգ դրությունը: