Եթե նա պարզապես կորցներ հինգ ֆունտ, Լեոն կարող էր տեղավորվել լաստանավի վրա. Քեյթ Ուինսլեթը խոսել է «Տիտանիկ»-ից հետո իր հասցեին քննադատությունների տեղատարափի մասին
Բրիտանացի օսկարակիր դերասանուհի Քեյթ Ուինսլեթը խոստովանել է, որ «Տիտանիկ» ֆիլմում հաջողությունից հետո բախվել է քննադատության՝ ավելորդ քաշ ունենալու համար: Այս մասին դերասանուհին խոսել է The Guardian-ին տված հարցազրույցում, գրում է Известия-ն:
Դերասանուհին խոստովանել է, որ 20 տարեկանում շատ էր նեղվում ավելորդ քաշի մասին խոսակցություններից, և, միգուցե, չափազանց կոշտ էր արձագանքում քննադատություններին, ինչը իրեն համարձակ ու սուր լեզվով կնոջ համբավ բերեց:
Ուինսլեթի խոսքով՝ իր համար վիրավորական է եղել տաբլոիդային հրապարակումներ կարդալը, որոնք անդադար քննադատում էին իրեն: Նա նաև հիշել է այժմ մահացած հեռուստահաղորդավարուհի Ջոան Ռիվերսի կատակը. «Եթե նա պարզապես կորցներ հինգ ֆունտ, Լեոն կարող էր տեղավորվել լաստանավի վրա»:
Ուինսլեթը խոստովանել է, որ այս տողերն իրեն գրեթե դրդում էր կարիերան ավարտելու որոշման: