Ռուսաստանաբնակ օլիգարխները գալիս են Երեւան. «երկուսը մեկում են անելու». «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Ռուսաստանաբնակ հայ օլիգարխները՝ ի դեմս «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանի, «Մոնարխի» սեփականատեր Սերգեյ Համբարձումյանի եւ Կամո Ավագումովի, մոտ օրերս ժամանելու են Երեւան։
Մարտի 2-ին Սամվել Կարապետյանի եղբոր՝ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Կարեն Կարապետյանի 60-ամյակն է։ Այն, մեր տեղեկություններով, նշելու են Կարապետյանների կառուցած նոր ռեստորանում, որը կոչել են «Բենեդիկտ»։ Այսինքն՝ այդ օրը «երկուսը մեկում են անելու»՝ ե՛ւ ռեստորանի բացումը, ե՛ւ ծննդյան արարողությունը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: